Հալեպում 7 խաղաղ բնակիչ է զոհվել

Հալեպում գրոհայինների կողմից իրականացրած գնդակոծության հետևանքով 7 խաղաղ բնակիչ է զոհվել: Եվս 24 բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ըստ Panorama.am-ի` այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավադա»-ն: 

Հիմնական հարվածը հասցվել է Սալահ-էդ-Դին թաղամասին, այստեղ ավելի քան 15 ռումբ է  ընկել:
Աղբյուրը հիշեցնում է, որ ռազմական գործողությունները Հալեպում ակտիվացան հուլիսի 31-ից: Այս ընթացքում զոհվել է 212 մարդ, 874 մարդ վիրավորվել է:

Քաղաքի արևելյան մասը գտննվում է ծայրահեղական խմբավորումների վերահսկողության ներքո:

Scroll Up