«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Շարական» փառատոն

Տաթևի վանական համալիրում սեպտեմբերի 14-16-ն առաջին անգամ տեղի կունենա «Շարական» փառատոնը: Panorama.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց  փառատոնի կազմակերպիչ Music of Armenia-ի հիմնադիր տնօրեն, «Շարական» փառատոնի հիմնադիր Հասմիկ Մովսիսյանը:

Ըստ նրա, «Շարական» փառատոնի նպատակներն են վերաբացահայտել և պահպանել հայ հոգևոր երաժշտության ժառանգությունը, ծանոթացնել այդ ժառանգությունը նաև օտարազգիներին,  բացահայտել նոր տաղանդներ, խթանել ազգային, միջազգային և միջմշակութային համագործակցությունը:

«Համոզված եմ, որ լսարանի մեծ մասը կլինեն օտարազգիներ, քանի որ Տաթևում շատ են զբոսաշրջիկները»,- ասաց նա:

Հ. Մովսիսյանի խոսքով, նախատեսում են փառատոնը դարձնել ամենամյա:

Փառատոնի բացմանը ելույթ է ունենալու Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյան),  անցկացվելու է վարպետության դաս Ռոբերտ Մլքեյանի մասնակցությամբ: Սեպտեմբերի 15-ին ելույթ է ունենալու  Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյան): Սեպտեմբերի 16-ին հանդես է գալու  Տաթևի վանական երգչախումբը:

Ասուլիսին ներկա Հայաստանի կամերային երգչախմբի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանն ասաց, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը ներկայացնելու է միջնադարյան հոգևոր երաժշտություն, Կոմիտաս, ժամանակակից կոմպոզիտորների  հոգևոր ստեղծագործություններ:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հ. Թոփիկյանն ասաց, որ իրենց համար շատ կարևոր է, թե որտեղ են ելույթ ունենում, իսկ Տաթևի վանական համալիրում ելույթ ունենալն առավել ոգևորող է: Նա նշեց, որ իրենք ներկայացնելու են Կոմիտաս:

Հ. Մովսիսյանի խոսքով, Մայր Աթոռը տեղյակ է փառատոնի մասին, ծանոթացել է նաև ծրագրին, պայման է եղել, որ ծրագրում պետք է հնչի միայն հայկական հոգևոր երաժշտություն:

Նշենք, որ փառատոնն անցկացվում է «Տաթևի վերածնունդ» հիﬓադրաﬕ աջակցությամբ:

Scroll Up