Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 3%-ով

Այս տարվա առաջին կեսին Հայաստան է ժամանել շուրջ կես մլն զբոսաշրջիկ: Համաձայն պաշտոնական վիճակագրի, այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թվաքանակն աճել է մոտ 3%-ով եւ կազմել 501 հազար մարդ:
Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը ԱՊՀ երկրներից են: ԱՊՀ-ին բաժին է ընկել Հայստան ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվաքականի 26, միայն Ռուսաստանին՝ շուրջ 22%-ը: Համեմատաբար մեծ է նաեւ Եվրամիության երկրներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից եւ Գերմանիայից Հայաստան ժամանողների թիվը:
Ըստ yerkirmedia.am-ի՝ վիճակագիրը փաստում է, որ այս տարի շուրջ 50%-ով աճել է Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: