«Հայկական օր» Լեհաստանի Էլբլոնգ քաղաքում

Սեպտեմբերի 3-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը աշխատանքային այցով գտնվել է Լեհաստանի Էլբլոնգ քաղաքում, որտեղ հանդիպում է անցկացրել քաղաքապետ Վիտոլդ Վրոբլեվսկու հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ քաղաքապետ Վրոբլեվսկին իր երախտագիտությունը հայտնեց իր հրավերն ընդունելու և քաղաքի համար մեծ կարևորություն ունեցող «Հացի փառատոնի» տոնակատարություններին մասնակցելու համար:

Զրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի, ընդգծվել այդ համագործակցության զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Դեսպան Ղազարյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Էլբլոնգի քաղաքային իշխանություններին քաղաքի կենտրոնական եկեղեցու բակում տարիներ առաջ հայկական խաչքար տեղադրելու համար:

«Հացի փառատոնի»-ի շրջանակներում Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամի և Էլբլոնգի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ սեպտեմբերի 4-ին կազմակերպվել է «Հայկական օր». փառատոնի մասնակիցներին ներկայացվել է հայկական խոհանոցը, իսկ քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում համերգով հանդես է եկել «Մուսալեռ» նվագախումբը:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը մասնակցել է նաև Էլբլոնգի ապակենտրոնացված համագործակցությանն նվիրված համաժողովին, որին ներկա էին քաղաքապետը, Էլբլոնգի հետ համագործակցող մի շարք երկրների քաղաքային համայնքների պատվիրակություններ, Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ: Համաժողովին ունեցած իր ելությում դեսպան Ղազարյանը մանրամասն ներկայացրել է հայ-լեհական ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները:

Scroll Up