Հայկական արտադրության անօդաչու թռչող սարք՝ «Կռունկ»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/ItnI4c5amilkYONO86GZ-300x225.jpg)
Հայաստանում արտադրված հետախուզական անօդաչու թռչող սարք։
Պատկանում է միջին դասի անօդաչուներին։ Այս դասի մեջ են մտնում ներկայումս շահագործվող նման տիպի թռչող ապարատների մոտ 60 %-ը։ «Կռունկը» ՀՀ ՌՕՈՒ-ի նորագույն արտադարանքներից է և իր տակտիկա-տեխնիկական բնութագրերով չի զիջում նմանատիպ շատ սարքերի։
Սարքը ապահովված է ղեկավարվող ավտոթռիչքի համակարագով և կարող է օդում մնալ մինչև 5 ժամ։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 5400 մ է, թռիչքներում սովորաբար սարքը բարձրանում է առավելագույնը 4500 մ, արագությունը 150 կմ/ժ է, գրում է fbh.am-ը։