«Մայքրոսոֆթ» Հայաստանը ուսուցանում է «Մեր տան» աղջիկներին

Էջմիածին, Հայաստան – Microsoft Office-ը հանդիսանում է ամենաժամանակակից աշխատատեղերի կարևորագույն մասը: Տիրապետումը ամբողջ աշխարհում գտնվում է գործատուների կողմից պահանջվող հմտությունների ցանկի ամենավերևում: Հայստանը ոչնչով չի տարբերվում, և «Մեր տունը» հպարտ է հայտարարել «Մայքրոսոֆթ» Հայաստանի հետ իր նոր համագործակցության մասին: «Մայքրոսոֆթ»-ի հայստանյան աշխատակազմի անդամները հիմա ուսուցանելու են MS Office Suite «Մեր տան» բոլոր աղջիկներին:
Տիգրանուհի Կարապետյանը՝ «Մեր տունը» ՀԿ-ի գործադիր տնօրենը, ասել է« Microsoft Office –ի ուսուցումը այսօր կարիերայի կարևոր քայլ է բոլոր երիտասարդ աղջիկների համար, և հատկապես մեր աղջիկների համար: Դասընթացը մի մեծ ճանապարհ է առավելագույնի հասցնելու նրանց ժամանակը ամառային արձակուրդի ընթացքում: Այս հմտությունների ձեռք բերումը նրանց կդարցնի ավելի արտադրողական և վստահ: Մեր աղջիկները ոչ միայն կստանան ուսուցում, այլ նաև կստանան ավարտական վկայականներ, որը մեծ խթան կհանդիսանա նրանց ռեզյումեների և աշխատանքի հեռանկարի համար»:
Լիանա Կորկոտյանը՝ «Մայքրոսոֆթ»-ի հայստանյան գրասենյակի տնօրենը, ասել է. «Մայքրոսոֆթ»-ի մեր առաքելությունն է հզորացնել յուրաքանչյուր ուսանողի ամբողջ աշխարհում հասնել իրենց ներուժին և մենք ուրախ ենք, որ կկարողանանք անել դա «Մեր տան» անհավանական աղջիկների համար»:
Դասըթացները նրանց կտան խորը գիտելիքներ MS Office Suite Products-ի և զուգորդված «Մեր տունը» ընձեռած կրթական հնարավորությունների հետ, թույլ կտան նրանց ընտրել իրենց սեփական ուղին կյանքում և ի վերջո կդառնան անկախ, ինքնուրույն կանայք: Մենք ունենք իսկապես ոգևորիչ երիտասարդ աղջիկների մի սերունդ, և դա մեր առավելությունն է ու հիմնական նպատակն է խրախուսել և հնարավորություն տալ նրանց դառնալ ավելին քան նրանք կարող են լինել,- շարունակեց Կորկոտյանը:
Այս հատուկ ամառային դասընթացը կազմակերպվել և համակարգվել է «Մայքրոսոֆթ» Հայաստանի Աննա Աղաջանյանի կողմից: Աղջիկները կսովորեն Word, Excel, PowerPoint, Outlook, OneNote և մեկ այլ ծրագիր իրենց ընտրությամբ: «Մայքրոսոֆթ»- հայստանյան աշխատակազմի ուսուցանող անդամներն են Ասյա Դալլաքյանը, Լևոն Հովհաննիսյանը, Լիանա Դանիելյանը, Աննա Վարդանյանցը և Արմեն Ջուհարյանը: Դասընթացը կանցկացվի ամեն ուրբաթ՝ մի քանի շաբաթվա ընթացքում: Դասընթացի ավարտին աղջիկները կստանան պաշտոնական ավարտական վկայական, որը կարող են ընդգրկել իրենց ռեզյումեների մեջ և ներկայացնել աշխատանքի համար հարցազրույցի ներկայանալիս:
«Մեր տունը» ՀԿ-ի առաքելությանը իրենց աջակցությունն են ցուցաբերում շատ կորպորատիվներ, կազմակերպություններ և անհատներ: «Մեր տունը» ՀԿ-ի գործընկերներն են՝ ԱՄՆ-ի դեսպանատան Կանանց Մենթորական Ծրագիրը, Լիտվայի դեսպանատունը, «Մայքրոսոֆթ» Հայսատանը, ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏԸ, Հայ Օգնության Ֆոնդը (FAR), Ծնողազուրկ Հայ երեխաների Օգնության Միություն (SOAR), Էջմիածնի քաղաքապետարանը, Գավառի մանկատուը, Վանաձորի մանկատունը, Հայաստանի Ծառատունկ Ծրագիրը, Հայաստանի Ակնաբուժական Ծրագիրը (AECP), ՍՕՍ մանկական գյուղը և Սբ. Հովհաննես հայկական եկեղեցին, Դեթրոյիթի Կանանց Միությունը:
«Մեր Տունը» ՀԿ-ն հանդիսանում է ջերմ օջախ 18-ից 24 տարեկան ծնողազուրկ և անապահով երիտասարդ աղջիկների համար: Մեր առաքելությունն է կրթել և զինել նրանց հմտություններով, որպեսզի կարողանան ինքնուրույն ապրել հասարակության մեջ: Կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը ղեկավարում է ծրագրի ամենօրյա գործունեությունները:
«Մեր Տունը» ՀԿ-ն գտնվում է Էջմիածնում: Այն գրանցված,շահույթ չհետապնդող կազմակերպություն է ԱՄՆ-ի Կոննեկտիկուտ նահանգում և հասարակական կազմակերպություն Հայաստանի Հանրապետությունում: Այն չունի քաղաքական կամ կրոնական պատկանելիություն:
Նվիրատվությունների համար խնդրում ենք այցելել www.mer-doon.com սեղմել “Donate” կոճակը։ Տեղեկությունների համար կապվեք www.mer-doon.com ։ Շնորհակալ ենք։