Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։
Պոկում վարժության ժամանակ Մարտիրոսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 185 կգ։ Այնուհետև, գլխավերևում պահեց 190 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ` Մարտիրոսյանը չբարձրացրեց 195 կգ։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 225 կգ-ից, հետո բարձրացրեց 227 կգ, վերջին մոտեցումը՝ 234 կգ, Մարտիրոսյանը չբարձրացրեց։ Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդ էր։
Սահմանվեց նաև օլիմպիական ռեկորդ` 237 կգ բարձրացրեց ուզբեկ մարզիկը։