Երիտասարդության միջազգային օրը կնշեն Արցախի բոլոր շրջանների երիտասարդները

Երիտասարդության միջազգային տոն օրվա կապակցությամբ ընթացիկ տարվա օգոստոսի 12-ին` Արցախի շրջաններում և Ստեփանակերտում կկազմակերպվեն տոնական մի շարք միջոցառումներ:

 ԼՂՀ մշակույթի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում տեղի կունենա տոնական համերգ:

Աղբյուրի հաղորդմամբ` Երիտասարդության միջազգային տոն օրվա կապակցությամբ միջոցառումներ կկայանան նաև Շուշիի մշակույթի կենտրոնում` ինտելեկտուալ խաղ, Հադրութի Ազատության հրապարակում տեղի կունենա «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղը, ազգագրական պարերի բաց դաս, ժամանակակից պարեր:

Մարտունու մշակույթի պալատում տեղի կունենա տոնական համերգ: Ասկերան Ինտելեկտուալ խաղ, ինչպես նաև երեկոյան կկայանա տոնական համերգ:

Շահումյանի շրջանում երիտասարդության հետ կկազմակերպվեն զրույց-քննարկումներ ռազմահայրենասիրական թեմայով, իսկ Մարտակերտում կկազմակերպվի արշավ դեպի Կարմրավանք եկեղեցի:

Scroll Up