Թուրքական թերթ. «Հայկական ամենահայտնի հացը լավաշն է»

Թուրքական «Sozcu» թերթն անդրադարձել է հայկական խոհանոցի առանձահատկություններին: «Հայկական խոհանոց ասելիս՝ առաջինառաջին հերթին «բնականություն» և բազմազանություն» բառերն են մարդու մտքին գալիս»,- նշվում է հոդվածում: Հայկական խոհանոց բազմադարյա ավանդույթների վերաբերյալ դիտարկման մեջ հեղինակը հիշեցնում է, որ Երևանի կարմիր բլուրի տարածքում հնագետները պեղումների արդյունքում գտնվել են խաղողի, կտավատի, ոսպի, ոլոռի, սալորի, քնջութի, գարու և ցորենի հետքեր:
Միևնույն ժամանակ թերթը նշում է, թե հայկական խոհանոցը ժամանակի ընթացքում կրել է ռուսական, թուրքական ու ադրբեջանական խոհանոցների ազդեցությունը:
«Պիտի ասել, որ հայկական խոհանոցում հացամթերքը շատ կարևոր տեղ է զբաղեցնում: Հատկապես գյուղերում կավից պատրաստված թոնրի մեջ հայերը թխում են շատ համեղ հաց: Հայկական ամենահայտնի հացը լավաշն է»,- գրում է «Sozcu»-ն:
Նշվում է, որ հայկական ուտեստների անվանումներում կարելի է թուրքական ծագման բառերի հանդիպել, ինչպես օրինակ բաստուրմա, բյորեք, քադաիֆ: Սևանի մասին հիշատակումով հոդվածի հեղինակը նկատել է տալիս նաև հայկական խոհանոցում ծովամթերքի առկայության մասին՝ մասնավորապես շեշտելով կարմրախայտով պատրաստված համեղ ուտեստների մասին:
Թուրքական թերթը հայկական խոհանոցի մասին ճանաչողական իր հոդվածում չի շրջանցում մսամթերքի ու համեմունքների առումով հայերի նախընտրությունները, գրում է ermenihaber.am-ը: