ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԸ ԱՅՆ ՄԻ ՇՐՋԱՆՆ Է, ՈՐՏԵՂ ԸՍՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՔՐԱՁԵՆ ՀԱՂԹՈՒՄ Է ՄԱՐԳՎԵԼԱՇՎԻԼԻԻՆ. ԻՎԱՆԻՇՎԻԼԻ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/28583701-300x226.jpg)
Ինչպես նշեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ` Սամցխե-Ջավախքը միակ շրջանն է, որտեղ ըստ նախնական հարցումների Դավիթ Բաքրաձեն հաղթում է Գիորգի Մարգվելաշվիլիին: Բիձինա Իվանիշվիլիի խոսքերով` նա մի քանի օր առաջ այցելել էր Ախալքալաք եւ հանդիպել տեղի բնակչությանը: Ինչպես նշեց նա` Սամցխե- Ջավախքը միակ շրջանն է, որտեղ բնակչության մեծ մասը հայերն են եւ Բաքրաձեն հաղթում է Մարգվելաշվիլիին: Բնակչությունը պիտի կատարի իր ընտրությունը եւ ոչ ոք իրավունք չունի ստիպելու: Նրա խոսքերով իրենք չեն զանգահարում իրենց գործընկերներին կամ Հայաստանի նախագահին, որպեսզի ազդեցություն ունենա բնակչության վրա: Բնակչությանը պետք է տրվի հասկանալու, վերլուծելու եւ ընտրություն կատարելու հնարավորություն: Ըստ նրա` նոր կառավարությունը չպետք է օգտվի այն գործելաոճից, որոնք կիրառվում էին վերջին տարիները ընթացքում:
Գիորգի Մարգվելաշվիլին իր հերթին նշեց, որ մեծ հարգանքով է վերաբերվում հայերին եւ ադրբեջանցիներին եւ համոզված է, որ նրանք էլ ունեն վերլուծելու ու տեսնելու հնարավորություն եւ այստեղ էլ կհաղթահարի ազնվությունը:
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին եւ Գիորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 15-ին այցելել էին Նինոծմինդա , Ախալքալաք եւ Ադիգենի շրջանները, որտեղ նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեցին տեղի բնակչության հետ: