Մեկնարկում են «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի երգչախմբային արվեստի օրերը

Օգոստոսի 5-ին, ժ.19:00-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի երգչախմբային արվեստի օրերի բացման հանդիսավոր արարողությունը:

Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայ­կական 3-րդ փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո:

Ներկաներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը:

Ելույթ կունենան Ռուսաստանի, Վրաստանի, Լիբանանի, Եգիպտոսի, Էստոնիայի, Սիրիայի, Իրանի, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի հայկական երգչախմբերը:

Փառատոնը մեծ շուքով մեկնարկեց հուլիսի 22-ին և կընթանա  մինչև հոկտեմբերի 1-ը: Հայաստանում հյուրնկալվել են և կհյուրընկալվեն աշխարհի 25 երկրից ժամանած պարախմբեր, երգչախմբեր, գործիքային համույթներ և անհատ կատարողներ:

Scroll Up