«Ջավախք» ճամբարի բացումը Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում

Նինոծմինդայում հերթական անգամ տեղի ունեցավ «Ջավախքի Ճամբար» ծրագրի բացումը: Ճամբարը կազմակերպվում է 6 օրվա համար, որում ընդգրկվում են 8-17 տարեկան երեխաներ: Ճամբարականների օրը սկսվում է ժամը 9:30-ից, ավարտվում`16:00-ին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Akhaltskha.Net-ից:
Ճամբարի բացումը սկսվեց Հայաստանի Օրհներգով: Օրվա ընթացքում երեխաներին տրվում է երկու անգամ սնունդ: Ճամբարի ծրագիրը ներկայացրեց ճամբարի խմբապետերի պատասխանատու` Անի Խաչատուրյանը:
Ճամբարի օրերին երեխաների հետ կազմակերպվում են դասախոսություններ` հայ կին նշանավոր գործիչների, հայ գյուտարարների մասին թեմաներով: Ունեն հայկական ազգագրական պարերի ուսուցման, մարմնամարզության, առողջապահության և մանկական խաղերի դասաժամեր: Ճամբարին մասնակցում են մոտ 100 երեխա:
«Ջավախքի ճամբար» ծրագիրը բացվեց նաեւ Ախալցխայի երիտասարդական կենտրոնում: