Գերմանիայում ՀՀ դեսպանը Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարի հետ քննարկել է ոլորտում երկկողմ հարաբերությունների ակտիվացումը

Օգոստոսի 1-ին դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Մագդեբուրգում դեսպանը հանդիպում ունեցավ երկրամասի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, մշակույթի հարցերով պետնախարար Ռայներ Ռոբրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ մշակութային համագործակցությանը, տնտեսական հարաբերություններին և զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր:
Նույն օրը դեսպանը հանդիպեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլների հետ:
Զրուցակիցները քննարկեցին կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների ակտիվացման, համատեղ տարբեր ծրագրերի իրականացման հարցեր: