Կամիշլիում ահաբեկչության հետևանքով 44 մարդ է զոհվել

Հուլիսի 27-ի առավոտյան Կամիշլիի արևմտյան շրջանում ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է մեքենան, որի հետևանքով զոհվել են 44 և վիրավորվել՝ 140 քաղաքացիներ: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Գանձասար պարբերականը:
Վիրավորների մի մասին վիճակը ծանր է: Արձանագրվել են նաև նյութական վնասներ, փլատակների են վերածվել բնակարաններ: