Տեղի է ունեցել Իրանի Ահվազ քաղաքից Երևան իրականացվող առաջին թռիչքը

Այսօր տեղի է ունեցել Իրանի Ահվազ քաղաքից Երևան իրականացվող առաջին թռիչքը,-panorama.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Ահվազը գտնվում է Իրանի հարավ-արևմտյան շրջանում գտնվող Խուզիստան նահանգում:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Ահվազից Երևան թռիք կիրականացվի շաբաթական մեկ անգամ, չորեքշաբթի օրերը, առավոտյան ժամը 8-ին:

Նշենք, որ ներկայում ամեն օր Թեհրանից Երևան կանոնավոր թռիչքներ են իրականացվում, բացի այդ՝ Մաշհադից և Սպահանից իրականացվում են չարտերային թռիչքներ:

Այս թռիչքով Երևան են եկել շուրջ 110 զբոսաշրջիկ։ Չվերթը Փեյք Խորշիդ ավիաընկերությանն է։

Scroll Up