Ամերիկայի հայկական թանգարանը որոշել է ուշադրություն գրավել Pokémon Go-ի օգնությամբ

Ամերիկայի հայկական թանգարանը որոշել է ուշադրություն գրավել աշխարհում մեծ տարածում ունեցող Pokémon Go խաղի օգնությամբ:

Թանգարանը պատրաստվում է իր կարգավիճակն օգտագործել որպես «pokestop». վայր, որտեղ խաղի համար արժեքավոր առարկաներ կան:

Ըստ Armenian Weekly-ի՝ Pokémon-ին հնարավոր է հեշտությամբ գտնել թանգարանում: Այս շաբաթ թանգարանն առաջին 10 խաղացողներին կհրավիրի, եւ նա, ով կգտնի ամենից հազվագյուտ Pokémon-ին, հատուկ պարգեւ կստանա:

Рokemon Go-ն Nintendo ընկերության ստեղծած խաղն է՝ լրացուցիչ իրականությամբ: Խաղացողներին առաջարկվում է շրջել իրական օբյեկտներով՝ վիրտուալ հրեշների գտնելու համար: Հավելվածը թողարկվել է հուլիսի 6-ին:

Scroll Up