Երևանում կկայանա Մարիամ Ղարիբյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/IMG_0693.jpg)
Հուլիսի 26-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի պատմության թանգարանի «Երևանը նոր պատմության ժամանակաշրջանում» սրահում (3-րդ հարկ), ՀՀ սփյուռքի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանի Երևան քաղաքի պատմության թանգարանը կազմակերպում են հայրենադարձ նկարիչ, ասեղնագործուհի և ձևավորող Մարիամ Ղարիբյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը:
Մուտքն ազատ է:
Ցուցահանդեսը տևելու է 10 օր: