Սամցխե-Ջավախքի Ճոբարեթ գյուղում 5000 տարվա պատմություն ունեցող բնակավայր են հայտնաբերել

Սամցխե-Ջավախքի Ճոբարեթ գյուղում Արաքս գետի մշակութային բնակավայր են հայտնաբերել: Այդ նմուշները պատկանում են մ.թ.ա. 4-րդ դարի կեսերին: Ասպինձայի շրջանի Ճոբարեթ գյուղի Արաքս գետի մշակութային բնակավայրը ունի մոտ 5000 տարվա պատմություն: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է akhaltskha.net կայքից:
Ասպինձայի մունիցիպալիտետի տեղեկատվությամբ այդ տարածքում անցկացվում են հնագիտական աշխատանքներ: Տվյալ հետազոտությունները անցկացվում են Վրաստանի Ազգային Թանգարանի և Ավստրալիայի Մելբուրն քաղաքի միասնական ուժերով:
Հնագիտական արշավախումբը տերասների արտեֆակտներ է գտել:
Հայտնաբերված են քարե շինություններ, բնակելի և տնտեսական ամբարներ, շտեմարաններ, կրակարաններ և ամանեղենի տարբեր տեսականիներ: