Հայոց այբուբենը՝ բուլղարական Շումենում

Հինավուրց Շումեն բերդաքաղաքում (Բուլղարիա) հայկական համայնքը փոքրաթիվ է, բայց բավականին ակտիվ: Շումենի հայկական համայնքի ղեկավարը Կրիկոր Փանոսյանն է:
Հայկական համայնքը համախմբված է եկեղեցու շուրջը, որը գտնվում է «Հայկական տուն» կոչվող համալիրի բակում: Այստեղ նաեւ թանգարան կա, ակումբ: Եկեղեցու բակում Հայաստանից բերված խաչքար կա:
Վերջերս էլ Կրիկոր Փանոսյանի պատվերով արույրից պատրաստվել են հայոց տառերը ու նվիրվել Շումեն քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն:
Կրիկորը խնդրել էր իր բարեկամին նկարել Օշականի խաչքարերը՝ իր գաղափարն իրականացնելու համար, այնուհետեւ Կրիկորի պատվերով սկսել են ձուլել տառերը: Դրանք պատրաստվել են Դիանա Դիմիտրովայի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Բոլոր տառերը փայտյա շրջանակներով են եւ փակցված են բարոկկո ոճի վահանակին: Բարերարի նպատակն է այս եզակի կրկնօրինակը տեղադրել եկեղեցու գավթի մոտ, որտեղից հավատացյալները վերցնում են մոմերը:
ԱՐՄԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
«Առավոտ»