Հաշմանդամություն ունեցող գյումրեցի երեխաներն իրենց պատրաստած փշե պսակը նվիրեցին Հռոմի պապին

Հռոմի պապը, որն այսօր՝ հունիսի 25-ին, Գյումրիում էր, այցելել է Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» եկեղեցի:
Ինչպես գրում է NEWS.am-ը, Հռոմի պապին եկեղեցու մոտ դիմավորել են Հայաստանում կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Հայ կաթոլիկների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը:
Հռոմի պապը հոգեւորականների թափորի ուղեկցությամբ, մտել է եկեղեցի, որտեղ կարճ աղոթք մատուցեց:
Գյումրիի՝ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնի երեխաները Հռոմի պապին իրենց պատրաստած՝ Հիսուսի փշե պսակն են նվիրել։ Նրանք հավաքվել էին Գյումրիի Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» եկեղեցու մոտ:
Եկեղեցուց դուրս գալուց հետո քահանայապետը մոտեցել է նրանց և օրհնե բոլորին: Երեխաները քահանայապետի համար նաեւ երգել են հատուկ քահանայապետի համար փոփոխված բառերով՝ «1-ը հունիսի» երգը: