Դոնալդ Թրամփի խորհրդական է դարձել Քիթ Նահիգյանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/Keith-Nahigian-620x300.jpg)
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամաբ՝ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդական է դարձել հայազգի Քիթ Նահիգյանը։ Նշվում է, որ Քիթ Նահիգյանը՝ եղբոր՝ Քենի հետ ղեկավարում է հասարակայնության հետ կապերով զբաղվող Nahigian Strategies ընկերությունը։
Թրամփի նախընտրական քարոզարշավը Նահիգյան եղբայրների առաջին փորձը չէ։ Ավելի վաղ հայազգի եղբայրների ընկերությունը մասնակցել է մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի նախընտրական քարոզարշավի կազմակերպմանը, գրում է Horizon Weekly կայք-էջը: :