Ֆրեզնոյի Արվեստի թանգարանում ցուցադրվում են հայազգի Ջոան Աղաջանյան Քուինի աշխատանքները

Ֆրեզնոյի Արվեստի թանգարանում ցուցադրվում են հայազգի Ջոան Աղաջանյան Քուինի աշխատանքները: Ջոան Աղաջանյանը հայտնի է որպես արվեստի ու մշակույթի մեկենաս, հավաքագրող ու ջատագով: Նշենք, որ դիմանկարչության ասպարեզում Աղաջանյանը մեծ ճանաչում է վայելում ավելի քան 50 տարի, իսկ նրա աշխատանքները բարձր գնահատականների են արժանանում բազմաթիվ նշանավոր արվեստագետների կողմից:
Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել մայիսի 20-ին: Բացմանը ներկա էր տեղի մշակույթը գնահատող մարդկանց մի հոծ բազմություն, ովքեր ունկնդրեցին հիանալի երաժշտություն, վայելեցին հայկական խոհանոցն ու Աղաջանյանների խաղողի այգուց բերված կարմիր ու սպիտակ գինին:
Քուինի կողմից ստեղծված ավելի քան 300 դիմանկար բացահայտում են արվեստագետի մեծ սերը դեպի ժամանակակից ամերիկյան արվեստագետները: Այս ցուցահանդեսի միջոցով ներկայացվում են ոչ միայն Աղաջանյանի հիանալի գործերը, այլև ընդգծվում է 20-21-րդ դարերի ընթացքում ծնված ժամանակակից արվեստի պատմությանը մեծ տեղ հատկացնելու կարևորությունը: Ցուցահանդեսին ներկայացվում են նաև այլ տաղանդավոր արվեստագետների աշխատանքներ, որոնցում պատկերված է Աղաջանյանի դիմանկարը:
Բոլորի աշխատանքներում Աղաջանյանը ներկայացվում է որպես արվեստին, արվեստագետ-ընկերներին նվիրված և ինքն իրեն հավատարիմ կերպար: Նշենք, որ ցուցահանդեսի փակումը տեղի կունենա օգոստոսի 28-ին, գրում է Ankakh.com-ը: