Ռուﬕնիայի Կրոնի նախարար Վիկտոր Օպասկիին հանձնվել է Ներսես Շնորհալի պատվո շքանշանը

Ռուﬕնիայի Հայոց Թեﬕ առաջնորդարանի սրահում հունիսի 18-ին տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Ռուﬕնիայի Հայոց Թեﬕ առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռուﬕնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, Ռուﬕնիայում ՀՀ հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, Ռուﬕնիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռուﬕնիայի Ազգային Ժողովի երեսփոխան, ազգային փոքրամասնությունների ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռոմանո-Կաթոլիկ եկեղեցու ﬔտրոպոլիտ արքեպիսկոպոս Իոան Ռոբուն, Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ քահանա Զսոլտ Բելան, Հունա-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ քահանա Անդրեյ Մարկուսը, Ղպտի եկեղեցուց քահանա Մինա Տալաաթը, Տաճարականների ներկայացուցիչ Իոնել Դուﬕտրուն, Ռուﬕնիայում Հրեական Համայնքի ղեկավար, պատգամավոր Աուրել Վաիները, Յաշ և Բոտոշան քաղաքների հոգևոր հովիվ արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան, Կոնստանցայի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ և հյուրեր:

Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, ընդունելությունն սկսվեց Ռուﬕնիայի Հայոց Թեﬕ առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ և Տերունական աղոթքով: Այնուհետև Հրաշափառի երգեցողությամբ սրահ բերվեցին Վեհափառ Հայրապետի կողﬕց տրված սրբատառ կոնդակը և Ս. Ներսես Շնորհալի շքանշանները: Արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանն ընթերցեց սրբատառ կոնդակը հայերեն, իսկ Արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան ռուﬕներեն լեզվով, որից հետո առաջնորդ Սրբազան Հայրը Ռուﬕնիայի Կրոնի նախարար Վիկտոր Օպասկիի և իր կնոջ կուրծքը զարդարեց պատվո շքանշաններով: Վեհափառ Հայրապետն իր կոնդակում անդրադառնալով պարոն Օպասկիի գործունեությանը, բարձր էր գնահատել հատկապես վերջինիս աջակցությունը Սուչավայի Ս. Հաճկատար հայոց վանքի նորոգման ու վերաօծման աշխատանքներին, վանք, որը հնագույն հայկական սրբատեղի է համայն հայության ու ուխտավորների համար, որի 500 ամյակն ու վերաօծումը տեղի ունեցավ 2012թ.:

Առաջնորդ Սրբազան Հայրն իր խոսքում նշեց, որ պարոն Օպասկին մշտապես աջակցել է Ռուﬕնահայ եկեղեցուն ու հայ համայնքին, ֆինանսավորել է ﬕ շարք եկեղեցիների ու կառույցների նորոգությունը, ցեղասպանությանը նվիրված ﬕջազգային գիտաժողովի անցկացմանը, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու 100-ամյակին նվիրված ﬕջոցառուﬓերի անցկացմանն ու ալբոﬕ հրատարակմանը և բազում այլ ծրագրերի: Խոսքով հանդես եկան նաև Ռուﬕնիայի Ազգային Ժողովի երեսփոխան, ազգային փոքրամասնությունների ղեկավար Վարուժան Փամբուկչյանը և ուրիշներ: Վերջում ներկաներին իր գնահատանքի խոսքն ուղղեց օրվա հոբելյարը՝ Վիկտոր Օպասկին, իր երախտագիտությունը հայտնելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Աﬔնայն Հայոց Վեհափառ Հայրապետին, Ռուﬕնիայի Հայոց Թեﬕ առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին և ռուﬕնահայ համայնքին ջերմ ընդունելության և բարձր պատվի արժանացնելու համար: Երեկոն ավարտվեց հյուրասիրությամբ և հայկական անմահական կոնյակի ըմբոշխումով՝ ստեղծելով մտերﬕկ ու հաճելի ﬕջավայր:

Scroll Up