Պուտինը, Սարգսյանը և Ալիևը պայմանավորվել են զարգացնել ԼՂ համակարտության կարգավորումը

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ԼՂ հակամարտության կարգավորմանը լրացուցիչ դինամիկա հաղորդելու մասին:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
«Երեք երկրների նախագահները համաձայնեցրել են եռակողմ հայտարարությունը, որում արտահայտվում է հավատարմություն քաղաքական կարգավորման կայուն առաջընթացի հարցում»,- ասել է Լավրովը: Նրա խոսքերով, վերջին օրերին հրադադարը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է: «Երկրների ղեկավարները հանդիպել են առանց ուղեկիցների և օգնականների»,- Արցախպրեսի փոխանցմամբ՝ հավելել է նա:
Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայից ևքառօրյա պատերազմից հետո Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացել է Վիեննայում մայիսի 16-ին` ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆպետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպականհարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի նախաձեռնած մասնակցությամբ: Արծարծվել են ԼՂհակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծվածլարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրներիներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասինհամաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվելքայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննությանմեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմիկարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացիհնարավոր վերսկսման ուղղությամբ: