ՀԲԸՄ Փասադենայի Վաչե և Թամար Մանուկյան վարժարանի սաներն այցելեցին Թռչունյան մանկատուն

ՀԲԸՄ Փասադենայի Վաչե և Թամար Մանուկյան վարժարանի սաներն այցելեցին Թռչունյան մանկատուն և ԹՈՒՄՈ-ՀԲԸՄ կենտրոն Գյումրիում: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Բարեգործականի ֆեյսբուքյան էջից:
Արդեն երրորդ տարին անընդմեջ ՀԲԸՄ այս վարժարանի սաներն իրենց նվերներով, երգ ու պարով ու արտասանությամբ լցնում են մանկատան երեխաների առօրյան: