Հայազգի Դենի Թարկանյանը հաղթել է Նևադայի Կոնգրեսի ընտրությունների նախնական փուլում
ԱՄՆ-ում հայազգի քաղաքական գործիչ, հանրապետական Դենի Թարկանյանը մասնակցել է Նևադայի նահանգային կոնգրեսի ընտրություններին ու հաղթել Հանրապետական կուսակցությունից թեկնածուների նախընտրական փուլում՝ առաջ անցնելով Մայքլ Ռոբերթսոնից:
Ինչպես նշում է Asbarez -ը, այժմ թեկնածուն շարունակելու է իր պայքարն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղ զբաղեցնելու համար:
Նոյեմբերին կայանալիք ընտրություններին Թարկանյանի մրցակիցն է լինելու դեմոկրատ թեկնածու Ջեքի Ռոսենը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն աջակցում է հաջողակ գործարար Թարկանյանին, քանի որ վերջինիս ուշադրության կետրոնում մշտապես հայ-ամերիկյան հարաբերություններն են ու հայ համայնքին առնչվող հարցերը: