Ուխտագնացություն դեպի Ախալքալաք և Նինոծմինդա
Ախալցխայի Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի մշտապես հաճախող հավատավորները հունիսի 14-ին ուխտագնացության են եղել քահանա Տեր Թորգոմի գլխավորությամբ Մամզարայի Սուրբ Մաշտոցի, Ջիգրաշենի Հրեշտակապետաց, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս, Գանձայի Հովհաննես Կարապետի, Արագովայի Սուրբ Խաչ, Սաթխայի Մեծն Ներսեսի և Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցիներում։ Այս մասին տեղեկացնում է Ախալցխայի հեգեւոր տեսչության facebook-ի պաշտոնական էջը: Այս մասին Հայերն այսօրը տեղեկանում է akhaltskha.net-ից:
Ուխտավորները ծանոթացել են յոթ եկեղեցիների պատմությանը, լսել են Տեր Թորգոմի և տեղի եկեղեցիների քահանաների անցկացրած պատարագը։ Ապա եղել են Վահան Տերյանի տուն-թանգարանում, ծանոթացել Մեծ բանաստեղծի կենսագրությանն ու գրական գործունեությանը։ Հիացել են տարածքի գեղեցիկ, անսովոր բնապատկերներով ու բարձր տրամադրությամբ եւ մեծ գոհունակությամբ վերադարձել են Ախալցխա։