Օֆելյա Համբարձումյանի վերջին հանգրվանը` Կոմիտասի անվան պանթեոնում

Ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 15-ին Երևանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում: Այս մասին հայտնում են Մշակույթի նախարարությունից։
Երգչուհու հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 16-ին ժամը 12:00-14:00, Արամ Խաչատրյան համերգասրահից: Օֆելյա Համբարձումյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:
Հիշեցնենք, որ Օֆելյա Համբարձումյանը մահացել է հունիսի 13-ին առավոտյան 91 տարեկանում: