Գերմանացիների 74%-ը ողջունել է Բունդեսթագի որոշումը

Գերմանացիների 74%-ը ողջունում է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այդ մասին վկայում են «ARD-Deutschlandtrend»-ի կողմից անցկացված հարցումների արդյունքները:

Գերմանական առաջատար Spiegel պարբերականի հրապարակած հարցման արդյունքների համաձայն, հարցվածների ճնշող մեծամասնությունն Էրդողանի ղեկավարած Թուրքիան հուսալի գործընկեր չի համարում, հայտնում է «Արցախպրեսս»-ը: Գերմանացիների 91 տոկոսը չի վստահում Էրդողանի կողմից ղեկավարվող Թուրքիային:

Հարցվածների միայն 18 տոկոսն է սխալ համարել խորհդարանի կողմից բանաձևի ընդունումը և 7 տոկոսն է կարծիք հայտնել, որ Թուրքիան վստահելի գործընկեր է:

Միևնույն ժամանակ` հարցվածների 89 տոկոսը պահանջել է, որ Թուրքիան նախևառաջ իրականացնի ԵՄ-ի կողմից առաջադրված պահանջները և հետո միայն պահանջի առանց վիզայի մուտքի ռեժիմ: Եվ միայն 7 տոկոսն է կարծիք հայտնել, որ պետք է ընդառաջ գնալ Թուրքիայի պահանջներին, որպեսզի ԵՄ-ի և Թուրքիայի միջև փախստականների հարցում ձեռքբերված համաձայնությունը չձախողվի:

Scroll Up