Թուրք դիվանագետին Գերմանիայի ԱԳՆ են կանչել

Բարձրաստիճան թուրք դիվանագետին կանչել են Գերմանիայի ԱԳ նախարարություն՝ քննարկելու Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման առիթով Անկարայի արձագանքը: Այս մասին ըստ News.am-ի`  Reuters գործակալությանը տեղեկացրել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Աղբյուրի փոխանցմամբ, քննարկման ընթացքում նշվել է Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ սերտ եւ վստահության բնույթ կրող հարաբերությունների մասին, ինչպես նաեւ պարզաբանվել, որ «գերմանացի պատգամավորների մասին վերջին մեկնաբանությունները չեն համապատասխանում այդ հարաբերությունների ոգուն»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավորներին եւ նույնիսկ կոչ արել ստուգել «նրանց արյան մաքրությունը»:

Scroll Up