Սեդա Թութխալյանը՝ Եվրոպայի չեմպիոն. տեսանյութ

Գյումրիում ծնված, սակայն ներկայումս Մոսկվայում բնակվող 16-ամյա Սեդա Թութխալյանն, ով անվանի գյումրեցի սամբիստ ՝ աշխարհի քառակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է, ընդգրկվել է կանանց մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի կազմում ու Բեռնում (Շվեյցարիա) հունիսի 1- 5-ն ընթացող կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի 32-րդ առաջնությունում կպաշտպանում է ՌԴ-ի մարզական պատիվը:
Սեդան վերջին պահին առաջնոթւյան մեկնակից միայն մի քանի օր առաջ փոխարինեց 2012թ օլիմպիական խաղերի արծաթե( թիմային) և բրոնզե մեդալակիր (հենացատում), հենացատկի 2015թ աշխարհի և Եվորպայի չեմպիոնուհի, 20-ամյա Մարիա Պասեկային ,ով հիմա առողջական խնդիրներ ունի:
Հայ մարմնամարզուհին վստահ մրցելույթներով իր նպաստը բերեց ու մեծապես օգնեց կանանց ՌԴ-ի հավաքականին 6 տարվա ընդմիջումից հետո կրկին հռչակվելու Եվրոպայի թիմային չեմպիոն: Վերջին նագամ ռուաստանի մարզուհիները աշխարհամասի թիմային առաջնոթւյունում հաղթել էին 2010թ Անգլիայի Բիրմինգեմ քաղաքում:
Այս անգամ Թութխալյանի թիմը ,որտեղ նրան ընկերակցում էին 2012թ օլիմպիական չեմպիոնուհի, 21-ամյա Ալիյա Մուստաֆինան ,2012թ օլիմպիական փոխչեմպիոնուհի , աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի, 24-ամյա Քսենյա Աֆանասևան, 2015թ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի,17-ամյա Դարյա Սպիրդոնովան, կանանց 2016թ ՌԴ-ի առաջնության բազմամարտի և թիմային մրցապայքարի չեմպիոնուհի, 15-ամյա Անգելինա Մելնիկովան, որակավորման փուլից հետո 25ընտրանիների պայքարում 0,102 միավորով զիջելով Անգլիայի մարմնամարզուհիներին ընթանում էր 2-րդ տեղում: Սակայն եզրափակչում ՌԴ –ի ընտրանուն(175,212միավոր) հաջողվեց շուրջ 5 միավորով ետ թողնելու իրենց գլխավոր մրցակացիներին՝ բրիտանուհիներին( 170,312 միավոր) ու նվաճել Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալները: Բրոնզե պարգևը բաժին հասավ 168,496միավոր արձանագրած Ֆրանսիայի հավաքականին:
Եզրափակիչում hատկապես Սեդայի հենացատկում (14,966 միավոր) և ազատ վարժություններում (14միավոր) գրանցած բարձր արդյունքերը շատ օգտակար եղան ու օգնեցին ՌԴ-ի ընտրանուն թիմային հաղթանակ տոնելու:
Այսօր՝ հունիսի 5-ին մրցումների եզրափակիչ օրը մեդալներ են խաղարկվելու առանձին մարզագործիքների վրա: Որակակավորման փուլում արձանագրած ցուցանիշերով Սեդա Թութխալյանը 4 մրցաձևերից և ոչ մեկում չընդգրկվեց 8ուժեղագույններից շարքում ,սակայն շատ հնարավոր է , որ նա իրավունք ունենա մասնակցելու 2 մրցաձերի եզրափակիչներում , եթե եզրափակչի 8մասնակիցներից որևէ մեկը վնասվածքի կամ վատառողջ լինելու պատճառով չկարողանա մրցասապարեզ ելնել: Որակավորման փուլում հայ մարմնամարզուհին հենցատկում 10-րդտեղն է գրավել, իսկ ազատ վարժություններում ՝ 9-րդ հորիզոնականը զաբղեցրել ,ու այս երկու վարժություններում էլ հիմա պահեստայինների թվում է:
Հայ մարմնամարզուհին, ով 2015թ Գլազգոյում տեղիունեցած աշխարհի առաջնությունում մեծ ներդրում ունեցավ, որպեսզի կանանց ՌԴ հավաքականը առավելագույն քանակի օլիմպիական ուղեգիր նվաճի, երազում է հանդես գալ ՌԻՈ -2016-ի օլիմպիադայում:
Նա ընթացիկ մրցաշրջանում կանանց մարմնամարզության ՌԴ-ի առաջնության փոխչեմպիոնուհին է բազմամարտում և թիմային պայքարում , իսկ հենացատկում՝ ոսկե մեդալակիրը , մրցանակային տեղեր է գրավել նաև աշխարհի գավաթի խաղարկության փուլերի մրցաշարերում, միանգամայն արժանիորեն է նման բարձր պատվի ու վստահության արժանացել:
Թութխալյանը 2014թ Նանկինի ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի և 2015թ Եվրոպայի մարզական 1-ին խաղերի չեմպիոնուհինն է,2015թ ՌԴ -ի առաջնության բազմամարտի բրոնզե , թիմային մրցապայքարի՝ արծաթե մեդալակիր է, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող է:
Եվրոպայի առաջնությունում ունեցած իր հաջողված մրցաելույթով Եվրոպայի նորընծա չեմպիոնուհի, հիանալի բազմամարտիկ Սեդա Թութխալյանն ամրապնդեց իր տեղը կանանց ՌԴ-ի օլիմպիական հավաքականի թեկնածուների շարքում:
Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/984415975010393