Սիրիական բանակն ազատագրել է Դեր Զորի հայկական մատուռը

Սիրիական բանակի 137-րդ հրետանային բրիգադը, օդուժի աջակցությամբ, վերահսկողություն է հաստատել Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված մատուռում. yerkir.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է Almasdarnews-ը:

Կայքի տեղեկացմամբ` բանակը հայկական մատուռն ազատագրել է կիրակի օրը` ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների հետ թեժ մարտերից հետո: Այն ավերվել էր զինյալների կողմից։

Հավելենք սակայն, որ դեռ որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա այս ուղղությամբ:

Scroll Up