Ցուցահանդես-վաճառքից գոյացած 4 միլիոն դրամը Նկարիչների միությունը փոխանցել է Արցախին

Ավարտվել է  ՀՀ նկարիչների միության պահոցներից ընտրված կերպարվեստի գործերի բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի ամբողջ հասույթը կազմել է 4 միլիոն դրամ: Վաճառվել է 9 նկար:   Panorama.am-ին տեղեկացրեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Ինչպես և հայտարարված էր հասույթն ամբողջությամբ փոխանցվել է Արցախի օգնության հաշվին:

Կ. Աղամյանն ասաց, որ թեև ապրիլի 12-ից գործող  ցուցահանդես-վաճառքն արդեն փակվել է, բայց իրենք հայտարարություն կանեն՝  ակցիան մեկ այլ ձևով շարունակելու մասին:

Հիշեցնենք, որ Նկարիչների միությունը 1960-80 թվականների  ստեղծագործողների 80 լավագույն  աշխատանք: Կազմակերպիչները գործերն իրենց արժեքից բավականին  ցածր էին առաջարկում, որպեսզի հնարավորինս շատ վաճառվի, Արցախին օգնությունը շատ լինի:

13268335_1084908531552015_654152844596030010_o

Scroll Up