Աննա Սերոբյանի բորբոքված, հողակարոտ ու հողապապակ արևը

Նկարչուհի Աննա Սերոբյանն ընտրել է գեղանկարչության զարմանալիորեն կանացի` սառը բատիկի ուղղությունը: Ինձ բախտ է վիճակվել լինել նրա աշխատանքների ցուցահանդեսում  Մոսկվայի հայկական և ազգերի մշակույթի թանգարանում: Դա իսկապես հաջողություն էր, քանզի տարուց ավելի ծանոթ լինելով Աննայի հետ, ես արդեն հետևում էի նրա` ինձ հետաքրքրած ստեղծագործությանը: Սակայն թանգարանում նկարչուհին ներկայացավ այլ` առավե’լ գունեղ Էքսպոզիցիայի ցուցադրությամբ` հագեցած ա’յլ գրաֆիկական էլեմենտներով, ա’յլ սիմվոլիկայով, որը տարերայնորեն թե հոգու կամ մտքի շարժումով ձևավորվել է յուրաքանչյուր նկարչական աշխատանքում:

Ի՞նչ տեսա ես և ի՞նչ զգացի:

Յուրաքանչյուր աշխատանք հագեցած է ներդաշնակությամբ և առանձին բովանդակությամբ – մի առանձին վիճակով: Ներկապնակի գունային լիություն-ամբողջությունը կյանքի տոն է հռչակում, հաստատում է նրա գեղեցկությունը: Ինչ-որ տեղ ծագում է արևը և լույսով է լցնում ծովերի ջրերը, ինչ-որ տեղ արեգակնային ճառագայթները ներթափանցում են բողբոջների արթնությանն սպասող ծառերի ուրվագծերի միջով: Արև` բորբոքվա՜ծ, հողակարո՜տ ու հողապապա՜կ… Հայո՜ց արև… Արև դաշտավայրերի’, որոնց կարոտում է նկարչու սիրտը:

Եվ հենց այստեղ էլ, կողքին, այլ գեղանկարներում, Ռուսաստա՜նն է` իր փխրուն կեչիներով: Ընդ որում, ու դեռ ավելին, այս պուրակներն են հառնում պարողների հանգույն և պարզ էլ չէ` ռուսական խմբապա՞ր է այն, թե՞ հայկական քոչարի. Այստեղ բացահայտվել է ուժն ընդհանրության, ուժը միասնության:

Լինելով բանաստեղծ, նկարիչ և որոշ չափով նաև երաժիշտ, ես չէի կարող ուշադրություն չդարձնելով չնկատել, որ Աննայի աշխատանքներում ներդաշնակորեն միահյուսվել են մուսաներն այս երեք և «իրենց հյութով հագեցրել բարը նռան», շարժումով բովանդակել ձևերն անոթի և ծաղկագլխիկները պինդ փնջերում` միամի՜տ, մաքո՜ւր լուսատտիկային հրով:

Անոթի մոտ էլիպսածիր

Նուռն է կլոր փայլում,

Ձևն է աստրալխաղացըկուն

Ձևեր` կախված հին արտերի

Տիեզերքի վերև,

Տիեզերքի վերև գարնան,

Ամռան վրա թեթև:

Ծիրանահագ գույնից անդին

Վառ ծածկոցն է գիշերային

Ահա Աննա Սերոբյանի ներկապնակը… – ծաղիկների մասսան հրաշքով պահող ապակու փխրունության նման, և ակամայից գիտակցում ես, որ այստեղ, այս վառ ու կենդանի գեղեցկության մեջ, մի աննշան շտրիխով գրանցված է մեր աշխարհի այն փլիլսոփայությունը, որտեղ նրա գոյությունը միշտ էլ կախված է ինչ-որ բանից, որը նույնպես փխրուն է և այնպես խուսափողական-անըմբռնելի…

Սևանն է խաղում մետաքսների մեջ

Շողում են Նոյի աչքերը մթին,

Եվ կապույտ տապով քամին կցողի

Մարդկայինը ընկալելով

Փխրուն հատակը մեր

Մարդկայինը

Ինքնախարազանում

Բայց ձգվում է ճյուղը

Ինքնաճանաչման

Դեպի մոռացում…

 

ԼԱՐԻՍԱ  ՊՐԱՇԿԻՎՍԿԱՅԱ-ՖԵԼԻՍԻՈՆ

(ռուս բանաստեղծուհի, հրապարակագիր, նկարչուհի)

Թարգմ.` ԱՐՏԱՎԱԶԴ ՍԱՐԵՑՅԱՆԻ

9abd8a2d-2c67-4843-b30e-ee4aeee2f3fa aea090d6-6602-46ea-80aa-e13b27fce80b bf40f787-aea7-42ad-bd34-d4affa53e306 e337eaca-c3b5-43c5-9ba3-9463251c427d

Scroll Up