Խաչքարի օրհնության արարողություն Ղազախստանի Ատիրաու քաղաքում

Մայիսի 14-ին Ղազախստանի Ատիրաու քաղաքում տեղի ունեցավ Աստվածամոր հայտնության տաճարի բակում տեղադրված խաչքարի օրհնության արարողություն՝ ռուս ուղղափառ եկեղեցու Ուրալի և Ակտյուբինսկի թեմի արքեպիսկոպոս Անտոնիի կողմից: Արարողությանը ներկա էին մեծաթիվ հայ և տեղացի քաղաքացիներ, մարզի իշխանության ռուսական, վրացական, թաթարական, չեչեն-ինգուշական, կորեական համայնքների ղեկավարները, ինչպես նաև Ակտաուի, Ակտոբեի, Օրալի, Ուրալսկի հայկական մշակութային կենտրոնների նախագահները: Այս մասին Հայերն այսօրին հայտնում են Ղազախստանի դեսպանատնից::

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու առաջնորդ Տեր Մարկոս Սարգսյանը, Ատիրաուի «Տավրոս» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Գագիկ Պլուզյանը:

Միջոցառմանը հետևած մշակութային ծրագրում ներկայացվեցին հայկական, ռուսական, վրացական, չեչեն-ինգուշական համայնքների պարախմբերի, երգչախմբերի կատարումներ:

Մշակութային ծրագրից առաջ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը մի խումբ համայնքային գործիչների հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր:

Միջոցառման ավարտից հետո տեղի ունեցավ ճաշկերույթ՝ նվիրված խաչքարի օրհնությանը: Ներկա էին դեսպանը, ակիմ Նուռլան Նոգաևը, Հայր Անտոնին, Տեր Մարկոսը, համայնքային գործիչներ, ակիմատի, այլ ազգային-մշակութային կենտրոնների ղեկավարներ:

Նույն օրը դեսպան Արա Սահակյանը աշխատանքային հանդիպում ունեցավ մարզի ակիմ Նուռլան Նոգաևի հետ: Դեսպանն ընդգծեց տարբեր ոլորտներում հայ-ղազախական ապակենտրոնացված համագործակցությունը զարգացնելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ գործարար կապերի աշխուժացմանն ուղղված նախաձեռնություններին:

 Դեսպանին իր նստավայրում ընդունեց նաև Հայր Անտոնիին:

Դեսպան Արա Սահակյանն այցելեց նաև հայկական կիրակնօրյա դպրոց, որտեղ հանդես եկավ հայկական ինքնությանը, արմատներին, հայապահպանությանը վերաբերող բաց դասով:

Հավելենք, որ այս ամենը լայնորեն լուսաբանվել է տեղի մամուլում, հեռուստատեսությամբ, ռադիոյով, սոցիալական ցանցերում:

ղազախստանղազախստան1 ղազախստան2հանդիպում հանդիպում1հանդիպում2 հանդիպում3հանդիպում4 հանդիպում5 հանդիպում6

Scroll Up