Քննարկվեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ արծարծված խնդիրնները

ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն:

Քննարկվեցին մայիսի 12-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ արծարծված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվելիք քայլերը: Տրվեցին ցուցումներ վարչապետի հանձնարարականները արդյունավետ ու հետևողականորեն կատարելու վերաբերյալ:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնարարեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կներկայացնի առաջարկներ նախարարության ծախսերի և հնարավոր կրճատումների, կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ, որոնք կլինեն իրատեսական և էական ազդեցություն չեն ունենա իրականացվող աշխատանքների արդյունքի վրա:

Scroll Up