Հալեպում հրթիռակոծության հետեւանքով երկու հայ է զոհվել
Հալեպի որոշ թաղամասերում տեղակայված զինյալ խմբավորումներն այսօր գնդակոծել են քաղաքի տարբեր, այդ թվում հայաբնակ թաղամասերը։
Հալեպի Գանձասար պարբերաթերթի հաղորդմամբ` հատկապես հրթիռակոծության է ենթարկվել Սուլեյմանիե շրջանը, որի հետեւանքով կան մարդկային եւ նյութական մեծ կորուստներ։ Մեր հայրենակիցներից 2-ը զոհվել են, 3-ը՝ վիրավորվել։
Ի դեպ, նախօրեին հրապարկվել է այդ ռմբահարումների համար օգտագործվող ինքնաշեն արկերից մեկի լուսանկարը, որի վրա ձեռագիր գրված է՝ «Նահատակ Էնվեր փաշա»։ Հալեպում ռազմական գործությունների առաջին իսկ օրերին հաղորդվում էր, որ զինյալ խմբավորումների մեջ մեծ թիվ էին կազմում Թուրքիայի քաղաքացիներ կամ թուրքմեններ։ Այդ գրությունը եւս փաստում է, որ հայաբնակ թաղամասերը պատահական չէ, որ հայտնվում են հարձակումների թիրախում։