Շառլ Ազնավուրը ժամանեց Երեւան
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը քիչ առաջ ժամանել է Երեւան։ Օդանավակայանում 91-ամյա երգչին դիմավորել են «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչները։ Ազնավուրը Հայաստան է եկել՝ ներկա լինելու Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակաբաշխությանը։
Ըստ News.am-ի` հանրահայտ շանսոնյեի հետ Հայաստան է ժամանել նաեւ ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։
Նշենք, որ «Ավրորա» մրցանակի նպատակն է մարդկանց ուշադրությունը սեւեռել աշխարհում կատարվող հրեշավոր արարքների վրա եւ պարգեւատրել նրանց, ովքեր որեւէ դեր են խաղացել մարդկանց օգնելու հարցում: