Տոմսկի հայ համայնքի նախագահը և նրա տեղակալը՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում

Ապրիլի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության Տոմսկի մարզի հայկական համայնքի նախագահ Ռուբեն Մանուկյանին և նրա տեղակալ Արթուր Փիլոսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից հրահրած ռազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրների մասին հարցերը: Ռուբեն Մանուկյանը նախարարին ներկայացրեց Տոմսկի հայ համայնքի՝ Արցախին և հայոց բանակին օժանդակելու պատրաստակամությունը և անելիքները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրերին շնորհակալություն հայտնեց այս ծանր օրերին հայ ժողովրդին նեցուկ լինելու համար և կոչ արեց շարունակել նույն համախմբվածությամբ պայքարել Արցախի առջև ծառացած մարտահրավերները լուծելու ուղղությամբ:

4

Scroll Up