Թուրքիայի իշխող կուսակցությունը կաջակցի Ղարաբաղի հարցով ադրբեջանական ստորագրահավաքին

Թուրքիան կօգնի ադրբեջանցիներին՝ Սպիտակ տան օրակարգ բերելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց պահանջները:

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ենթակառույցները  կաջակցեն այդ կապակցությամբ նախաձեռնված  ստորագրահավաքին:

Ըստ ermenihaber-ի՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրահանգով արտաքին հարաբերությունների վարչությունից ԱԶԿ-ի ենթակառույցներին ցուցում է տրվել. «Անհրաժեշտ է, որպեսզի մեր բոլոր կառուցները իրենց ողջ հնարավորություններով սատարեն այս ստորագրահավաքին»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրենց իրավունքների ճանաչումը պահանջող արշավ են սկսել: Եթե ԱՄՆ-ի Սպիտակ Տան պաշտոնակայքի «We the People Petitions» բաժնում տեղադրված ստորագրահավաքի  շրջանակներում 100.000 ստորագրություն գրանցվի, ապա Սպիտակ տունը քննարկման կդնի ադրբեջանական պահանջները:

Scroll Up