Բողոքի ցույց Իսրայելում՝ Ադրբեջանին զենք վաճառելու դեմ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/Իսրայել.jpg)
Ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ին,Երուսաղեմի հայ համայնքը բողոքի հզոր ցույց կկազմակերպի Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը:
Ցույցի մեկնարկը նախատեսված է ժամը 13:00-ին, հավաքավայրը՝ Սիոն դուռ:
Իսրայելի հայ համայնքը բողոքի իր ձայնը կուղղի իսրայելական իշխանությանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու դեմ: