ՀՕՄ-ուհիների քաջալերանքն ու նյութական օգնությունը

Ապրիլի 9-ին առավոտ շուտ ոտքի վրա են գրասենյակի բոլոր աշխատողները, վարչության անդամները, հօմուհիները : Այցելեցին Նաիրի և Ախթամար հյուրանոցները, քաջալերեցին և նյութական օգնություն ցուցաբերեցին այնտեղ ժամանակավոր հանգրվանող մատաղիսցիներին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Արցախի ՀՕՄ-ի ֆեյսբուքյան էջից:
Օրվա ընթացքում հագուստեղեն և նպարեղեն է բաշխվել, որը ստացվել է ՀՕՄ-ի Հայաստանի գրասենյակից և տեղացիներից: Զինվորներին ուղարկվեցին հույժ անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ, անուշեղեն, չրեղեն, սրտառուչ նամակներ զինվորներին ՝ գրված Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարանի, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի, Մուշեղ Իշխանի անվան դպրոցի սաների կողմից:

ՀՕՄ3ՀՕՄ4ՀՕՄ ՀՕՄ1 ՀՕՄ2

Scroll Up