Հայ երիտասարդները բողոքի ցույցով դիմավորեցին Մինսկի խմբի համանախագահներին

Շուրջ հազար երիտասարդներ ղարաբաղա­-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետ կապված իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Երևանի փողոցներում անցկացված ցույցի ընթացքում:

Երիտասարդները ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց “Stop terrorism!” (դադարեցնել ահաբեկչությունը) վանկարկումներով դիմավորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Վերջիններս, մի քանի րոպե հետևելով ցույցին, մուտք գործեցին ԱԳՆ շենք, որտեղ նախատեսվում է նրանց հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Երիտասարդները պարզել էին «Ոչ ահաբեկչությանը», «Արցախը մենք ենք», «Ադրբեջանը ձախողվեց», «Մարդասպան Ալիև» և այլ նմանատիպ գրառումերով պաստառներ: Երիտասարդները նաև մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին վերջին բախումների ընթացքում զոհված բոլոր հայորդիների հիշատակին, որից հետո վանկարկեցին «Փառք մեր հերոսներին»:

1 2 3 4 5 1

Scroll Up