«Ամեն ինչ վերահսկողության տակ է. կարծես շախմատ են խաղում ու մերոնք շատ լավ են խաղում». Կոմանդոս
«Շարունակվում են հազարավոր կամավորների դիմումներն անգամ հեռավոր երկրներից: Արցախի Պաշտպանության Բանակը խնդրում է դիմել խմբերով, անհատական դիմումներին հնարավոր չէ արձագանքնել նույնիսկ: Ներկայումս դիմումներն այնքան շատ են, որ ընդունում են միայն ամենափորձառուներին»,- տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը:
Չնայած պաշտպանության բանակում այս պահին լրացուցիչ ուժերի պահանջ չկա Հայաստանի տարբեր մարզերից տասնյակ զինվորներ գրանցել են իրենց տվյալները եւ պատրաստակամություն հայտնել արյան գնով պահպանել հայրենիքի սահմանները:
Մանրամասները՝ «Հայլուր» լրատվականի լրագրող Սյուզան Չիչակյանի պատրաստած տեսանյութում: