Ռազմական ոտնձգությունները կեզրափակվեն Ադրբեջանի կայծակնային պարտությամբ. Կոմանդոս

Ռազմական ոտնձգությունները կեզրափակվեն Ադրբեջանի կայծակնային պարտությամբ:
Այս մասին ասաց արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի զինուժի նախահարձակ գործողությունները: «Ալիևն այլ միջոցներ չունի և նման մարտավարություն է ընտրել, բայց եթե պատերազմ սկսի, երկու օր հետո կպարտվի: Նա հիմա նման մարտավարություն է տանում, ու հիմա մենք պետք է մտածենք՝ ինչ անել»,- Արցախպրեսի փոխանցմամբ՝ նշեց Տեր-Թադևոսյանը: