Իվետա Մուկուչյանն իր եվրատեսիլյան երգը առաջին անգամ կենդանի կկատարի Մոսկվայում

Հիանալի նորություն նրանց համար, ովքեր սպասում էին, թե ինչպես է Եվրատեսիլ 2016-ին Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը կենդանի կատարելու իր եվրատեսիլյան LoveWave երգը:
Երգչուհին իր Facebook–յան էջում երկրպագուներին տեղեկացրել է, որ ապրիլի 3–ին մոսկովյան �?звестия Hall-ում տեղի կունենա Եվրատեսիլ 2016-ին նախնական համերգը, որի շրջանակներում կենդանի ելույթ կունենան մրցույթում Ռուսաստանի, Բելառուսի, Ալբանիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Կիպրոսի, Մալթայի եւ Սան Մարինոյի, ինչպես նաեւ Հայաստանի ներկայացուցիչները, գրում է NEWS.am STYLE-ը:
Դե ինչ, սպասենք այս գեղեցիկ իրադարձությանը, եւ հատկապես Իվետայի ելույթին:
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ մրցույթի այս տարվա առաջին եւ երկրորդ կիսաեզրափակիչները տեղի կունենան համապատասխանաբար մայիսի 10-ին, 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: