Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ այսօր առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ, որոնց զոհ են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։ «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ՀՀ Նախագահի մամլո ծառայությունից:

«Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, բարեկամ Բելգիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն։

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում և հանձնառու է այդ չարիքի դեմ միջազգային պայքարին իր ներդրումը բերելու հարցում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Scroll Up