Մայրենիի օրը Բաթումի Ալ.Մանթաշևի անվ.կրթամշակութային կենտրոնում

2016թ. մարտի 19-ին Բաթումի Ալ.Մանթաշևի անվ. կրթամշակութային կենտրոնի կիրակնօրյա դպրոցում անցկացվեց բաց դաս՝ «Մեր մայրենին» թեմայով: Այդպես կիրակնօրյա դպրոցի սաները նշեցին Մայրենիի օրը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Բաթումի կրթամշակութային կենտրոնից:

Աշակերտները՝ ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանի ղեկավարությամբ, անցկացրեցին քննարկում, մտքերի փոխանակում, ստացան իրենց համար նոր գիտելիքներ: Առանձնապես հուզիչ էր երեխաների ասմունքն ու երգեցողությունը մայրենիով:

Միջոցառման  հյուրերն էին  սաների ուսուցիչները և ծնողները: Կենտրոնի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը իր խոսքում ընդգծեց տվյալ թեմայի  արդիականությունն ու կարևորությունը և հայտնեց իր շնորհակալությունը ինչպես ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանին, այնպես էլ կիրակնօրյա դպրոցի բոլոր աշակերտներին և նրանց ծնողներին:

Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանն իր օրհնությունը բերելով աշակերտներին՝  հրաժեշտի խոսքով դիմեց ներկաներին և նույնպես հայտնեց իր շնորհակալությունը:

Բաթումի1Բաթումի2 Բաթումի4Բաթումի5 Բաթումի6Բաթումի7 Բաթումի8Բաթումի9 Բաթումի10

Scroll Up