«Արսենալը» փորձում է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական «Արսենալի» ուշադրության կենտրոնում է, հաղորդում են բրիտանական եւ գերմանական լրատվամիջոցները:
Մխիթարյանի եւ «Բորուսիայի» միջեւ կնքված պայմանագիրը կլրանա մեկ տարուց եւ այդ պատճառով «Արսենալը» փորձում է ձեռք բերել հայ ֆուտբոլիստին:
Տեղափոխության արժեքը գնահատվում է մոտ 27 միլիոն եվրո: