Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակը» համալրվել է բելգիացի պատգամավորներով
Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է բացառիկ պեդանտությամբ համալրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած արտասահմանցիների «սեւ ցուցակը», հայտնում է News.am-ը:
ԱՊԱ-ի տեղեկություններով՝ այս անգամ ցուցակում են հայտնվելու Բելգիայի Ֆլանդրիա հողի օրենսդիր մարմնի անդամները։
Հիշեցնենք, որ պատվիրակությունը, որի կազմում էին Բելգիայի սենատի նախագահ Կառլ Ֆոնլաուվենը, Ֆլամանդյան խորհրդարանի անդամներ Քարիմ ֆոն Օվերմեյերը, Վարդ Քեննեսը, Մարկ Հենդրիքսը, պրոֆեսոր Փոլ Միրթսը, եղել էր Լեռնային Ղարաբաղում եւ մի շարք հանդիպումներ անցկացրել։